Ախալքալաքի օրվա կապակցությամբ PITA երիտասարդական կազմակերպությունը կազմակերպեց «Color Fest» գույների փառատոնը: Սկզբում եղան զվարճալի մրցույթներ, որոնց հաղթողները ստացան մրցանակներ: Երաժշտության ներքո երիտասարդները պարում էին և զվարճանում: Մրցումներից հետո Color Fest- ի մասնակիցները միմյանց ներկեցին զանազան ներկերով:
Ընդհանուր առմամբ օգտագործվել է 192 ներկ և 40 գունավոր ծուխ:
Ախալքալաքում երբեւիցե նման ուրախ տոն չի եղել, խոստովանեցին մասնակիցները:
Սովորաբար, Ախալքալաքի ոչ ակտիվ և ամաչկոտ երիտասարդները, ուրախությամբ միմյանց գունավոր ներկերով էին ներկում և դեմքերին նկարում Ախալքալաքի դրոշը և այլ գունավոր նախշեր:
Վերջում, բոլորը հավաքվեցին ընդհանուր լուսանկարվելու, և դրանից հետո բարձր, ուրախ տրամադրությամբ տուն գնացին: