View Static Version
Loading

2022 թվականը Բաքվում և Երևանում

Երևան

Ամանորի օրերը Երևանում, ինչպես ամենուր, աշխույժ են. մարդիկ շտապում են գնումներ կատարել։

2021 թվականը Հայաստանում կհիշվի որպես ծանր տարի. Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմի ծանր ելքից հետո (սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) երկիրը դժվարությամբ է վերականգնվում, տասնյակ զինվորներ շարունակում են մնալ գերության մեջ։ Բայց Նոր տարին նշելով` բոլորն ուզում են, որ այն լինի խաղաղ ու բարի։

Երևանի ամենահայտնի հուշանվերների խանութներից մեկում այցելուները շատ են

Նրանք, ովքեր հոգնել են գնումներից, հանգստանում են սրճարանում

Ընկերների և սիրելիների համար նվերներ գնելը զգացմունքային զբաղմունք է: Երևանի կենտրոնում այս ակնոցի խանութում կանացի շրջանակներ են վաճառում, իսկ գնորդները միայն տղամարդիկ են

Արդեն մի քանի տարի է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախաշեմին Աբովյան փողոցի վրա գտնվող Սուրբ Աննա եկեղեցու մոտ բացվում է Սուրբ Ծննդյան տեսարան՝ Սուրբ Ծննդյան տեսարանի վերարտադրությունը, երբ մոգերը աստղի գլխավորությամբ եկան երկրպագելու մանուկ Քրիստոսին

Կարապի լճի վրա՝ Օպերայի շենքի մոտ, սահադաշտ կա

Հուշանվերներ են վաճառվում նույնիսկ խորհրդային հին դեղին «Զապորոժեցի» բեռնախցիկից

Երևանում ավանդույթ է դարձել ամանորյա տոնավաճառներ կազմակերպելը, որտեղ տեղական արտադրողներն իրենք են վաճառում իրենց արտադրանքը։ Եվ այս տոնավաճառները միշտ հաջողություն են ունենում

Բաքու

Երկու տարի անց Բաքվում վերաբացվել է ավանդական «Սառը ձեռքեր, տաք սրտեր» ամանորյա տոնավաճառը։ Քաղաք է վերադարձել համաճարակից առաջ եղած կյանքի եռուզեռը:

Տոնավաճառի տոնածառն այս տարի «բրենդային» է, ինչը չի դարձնում այն պակաս հայտնի

«Մաշան և արջը» մուլտֆիլմից «Մաշան» ամբողջ տարի կեցվածք է ընդունում Շատրվանների հրապարակում՝ ի տարբերություն Ձմեռ պապի և Ձնեմարդու, բայց այժմ նրանք աշխատում են տանդեմում:

Մեծ խորանարդը, որին կցված են ափսեներ, նախատեսված է ամանորյա մաղթանքների համար, բայց վրան գրված է ամեն ինչ՝ անուններ, դպրոցի համարներ, «մի´ ջնջիր իմ մակագրությունը» խնդրանքներ։ Միանգամից պարզ է դառնում, որ մարդիկ ասելիք ունեն՝ «ցանկությունների խորանարդի» վրա այլևս ազատ տեղ չկա.

Տոնավաճառում ներկայացված են հիմնականում տեղական արտադրողները։ Այնտեղ վաճառում են ամեն ինչ՝ տապակած կարտոֆիլից մինչև լվացքի փոշի

Ամանորյա մթնոլորտի ամենակարևոր մասը լուսավորությունն է։ Հետևաբար, երեկոյան և ցերեկային ժամերին ամբոխի խտության տարբերությունը հսկայական է, նույնիսկ հանգստյան օրերին

Շագանակն ու կարտոֆիլը Բաքվում տոնական կիսապաշտոնական խորտիկ են դարձել

Նույնիսկ նրանք, ում դուր չէր գալիս կարանտինի ժամանակ ամանորյա այս ամբողջ «աղմուկը», խոստովանեցին, որ իրենց համար անսովոր էր ու հաճելի չէր Ամանորին քաղաքը դատարկ տեսնելը։ Եվ ահա տոները վերադարձել են

Սոցցանցերում այս օրերին քննարկվում է մեկ այլ կարծիք. «Երկիրը, որտեղ վերջերս պատերազմում զոհվել է գրեթե երեք հազար մարդ, չպետք է դիմավորի «քրիստոնեական» Նոր տարին։ Բայց ոչ պակաս են բուռն քննադատությունները քան նման կարծիքները

Created By
Հետագծեր մարդիկ, պատմություններ, հակամարտություններ
Appreciate

Credits:

Հետագծեր․ մարդիկ, պատմություններ, հակամարտություններ