Ֆերմերները դժգոհում են, որ ցանքսի տարեսկզբում և ամառային երաշտից հետո, տեղումների և ցրտահարության պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքատվությունը ցածր է։ Միջին չափի կարտոֆիլի գինը 80 թեթրի է, մեծինը՝ 1-1,20 լարի։ Բարձր գնաճի ֆոնին նման թվերը համարվում են ոչ բարձր։ Աճել է նաեւ կարտոֆիլի ինքնարժեքը:
Բերքահավաքի սեզոնի սկզբից արդեն պարզ էր, որ բերքը սպասվածից ցածր է լինելու։ Եթե սովորաբար, առանց ոռոգման, մեկ հեկտարից բերքատվությունը միջինը կազմում է 10-12 տոննա, ապա հիմա, լավագույն դեպքում, գյուղացիները կհավաքեն 5 տոննա բերք։
Բացի բերքատվության նվազումից, բերքահավաքի գործընթացը նաև լի է դժվարություններով, քանի որ երաշտի պատճառով կարծրացած հողը վնասում է կարտոֆիլի պալարները, երբ այն փորում են տրակտորներով:
Շատ խոշոր ֆերմերներ վաճառում են իրենց բերքն անմիջապես դաշտերից, իսկ մյուսները տանում են տուն ու սպասում թանկացումներին կամ մեծ քանակությամբ կարտոֆիլ գնող գնորդներին։